Բարի գալուստ մեր ստեղծագործական տարածք։

Մենք չենք ստեղծում պարզապես կայքեր — մենք ստեղծում ենք ձեր բիզնեսի պատմությունը թվային աշխարհում։

Մեր մասին

Մեր ընկերությունը հիմնադրվել է Մոսկվայում, և այսօր մենք ունենք երկու գրասենյակ՝ Մոսկվայում և Երևանում։ Սա մեզ հնարավորություն է տալիս աշխատել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների հետ՝ ապահովելով բարձր որակի ծառայություններ և ժամանակակից լուծումներ։Մենք ստեղծում ենք յուրահատուկ վեբ կայքեր ցանկացած ոլորտի համար և QR մենյուներ՝ ձեր սրճարանի կամ ռեստորանի համար։  Մենք ձգտում ենք ստեղծել ոչ միայն գեղեցիկ, այլև ֆունկցիոնալ վեբ կայքեր ու մենյուներ, որոնք կօգնեն ձեր բիզնեսին առանձնանալ և գրավել հաճախորդների ուշադրությունը։

Մեր առավելությունները՝

Անհատական մոտեցում

Անհատական մոտեցում յուրաքանչյուր նախագծին

Պրոֆեսիոնալ դիզայն

մաքուր, գրավիչ և ֆունկցիոնալ տեսք յուրաքանչյուր էջի համար

SEO օպտիմիզացիա

ձեր կայքը կլինի տեսանելի որոնողական համակարգերում։

Արագ սպասարկում

արագ աշխատանք,  կայուն արդյունք և հստակ ժամկետներ

Հարմարավետությունը

 վեբ կայքերը հարմարեցված են բոլոր էկրաններին

Ծառայություններ


Վեբ կայքերի պատրաստում

Մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալ վեբ կայքերի ստեղծման ծառայություններ ցանկացած ոլորտի համար։ Ձեր կայքը՝ ձեր բիզնեսի թվային այցեքարտն է, որը ներկայացնում է ձեր ծառայությունները և օգնում է գրավել նոր հաճախորդներ։

Ինչպես ենք մենք աշխատում՝


  • Կազմում ենք կայքի կառուցվածքը — օգնում ենք ձևավորել բաժինները և ճիշտ ներկայացնել տեղեկությունը։

  • Ստեղծում ենք դիզայն՝ համահունչ ձեր բրենդին և ոճին։

  • Կայքի մշակում և ծրագրավորում — կայքը լիովին հարմարեցվում է բոլոր սարքերին։

  • Աջակցություն — օգնում ենք կայքի աշխատանքից հետո՝ տեխնիկական հարցերում։

 QR Մենյու Ռեստորանների համար

QR Մենյու՝ ժամանակակից լուծում ձեր ռեստորանի համար
Այսօր հյուրերը գնահատում են հարմարությունն ու արագությունը։ QR մենյուն թույլ է տալիս ձեր հաճախորդներին դիտել ճաշացանկը պարզապես իրենց հեռախոսի միջոցով՝ առանց տպագրված մենյուի կարիքի։ Բավական է սմարթֆոնի տեսախցիկը ուղղել QR կոդին, և ամբողջ մենյուն բացվում է անմիջապես էկրանին՝ գեղեցիկ և հարմար ձևաչափով։

Ինչու՞ ընտրել QR մենյու․


  • Ժամանակակից և նորարարական մոտեցում    —  Ձեր ռեստորանը կդառնա ավելի թվային և տեխնոլոգիական՝ համահունչ ժամանակակից միտումներին։

  • Արագ և հարմար հաճախորդների համար — Հյուրերը մի քանի վայրկյանում կարող են բացել մենյուն՝ առանց սպասելու տպագիր տարբերակի։

  • Թարմացումներ առանց տպագրության   — Այլևս կարիք չկա տպել նոր մենյուն յուրաքանչյուր փոփոխության դեպքում։ Կարող եք ցանկացած պահի փոխել գները, ավելացնել նոր ուտեստներ կամ հեռացնել հները:

  • Աջակցություն և համագործակցություն  — Սկսած QR կոդերի պատրաստումից մինչև ամբողջական մենյուի ձևավորում, տեղադրում և սպասարկում՝ աջակցում ենք ձեզ յուրաքանչյուր քայլում։ Մենք օգնում ենք դարձնել ձեր ռեստորանը ավելի ժամանակակից, հարմար և արդյունավետ։

Հարսանեկան կայք - հրավիրատոմս

Ձեր հարսանիքը բացառիկ է։ Թող հրավերը լինի նույնքան բացառիկ։       Մենք ստեղծում ենք թվային հարսանեկան հրավիրատոմսեր, որոնք միավորում են գեղեցկությունը, հարմարությունը և ժամանակակից տեխնոլոգիաները։

Ի՞նչ կստանաք ձեր թվային հրավիրատոմսով՝


  • Անհատականացված դիզայն    —  Ձեր հրավիրատոմսը ստեղծվում է բացառապես ձեր ոճին համապատասխան։ Գույները, տառատեսակները, լուսանկարները ձևավորվում են՝ արտացոլելով ձեր սիրո մթնոլորտը։

  • Քարտեզներ և նավիգացիա —  Կայքում տեղադրվում են քարտեզներ և ուղղորդման կոճակներ՝ դեպի բոլոր վայրերը՝ հարսանեկան արարողություն, լուսանկարահանում և տոնակատարություն։ 

  • Ծրագիր ըստ ժամերի   — Ամեն ինչ հստակ ու կազմակերպված․
    Հյուրերը կիմանան՝ երբ և որտեղ է տեղի ունենալու ամեն պահ՝
    օրինակ՝ «հարսանեկան արարողություն», «ընթրիք», «պարեր» և այլն։

  • Դրես-կոդ և ոճային խորհուրդներ  — Որպեսզի ձեր հյուրերը զգան օրվա մթնոլորտը՝ կայքում նշվում է հագուստի թեման կամ ցանկալի գույները 

  • Հյուրերի մասնակցության ձև ( հարցում)  — Հյուրերը կարող են հաստատել իրենց մասնակցությունը՝ մեկ սեղմումով լրացնելով փոքրիկ ձևը։ Դուք անմիջապես կտեսնեք՝ ովքեր կմասնակցեն։

Գներ և փաթեթներ

Բազային

80.000 դրամ

  • Ներառում է միայն մենյուի ձևավորում
  • Ձեզ ենք տրամադրում պատրաստի դիզայնի ֆայլերը

Ստանդարտ

99.000 դրամ

  • Ձեր պատրաստի դիզայնով թվային QR մենյուի ստեղծում
  • QR կոդի գեներացում և տեղադրում

Պրեմիում 

199.000 դրամ

  • Մենյուի դիզայն՝ զրոյից, ըստ ձեր ոճի և բրենդի
  • Թվային մենյու + QR կոդ

EXCLUSIVE

389. 000 դրամ

  • Անհատական վեբ կայք ձեր ռեստորանի համար  առցանց ամրագրումներով
  • Մենյուի դիզայն՝ զրոյից, ըստ ձեր ոճի և բրենդի
  • Թվային մենյու + QR կոդ
  • Առաջին տարվա ընթացքում՝ անվճար թարմացումներ և սպասարկում։

 Վեբ Կայք

200. 000 դրամ

  • Գեղեցիկ և ֆունկցիոնալ դիզայն
  • Արագ և անվտանգ հոսթինգի միացում
  • Տեքստերի և նկարների մշակում
  • Օգտագործման պարզ կառավարման համակարգ
  • Տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն

Հարսանեկան կայք հրավիրատոմս

50. 000 դրամ

  • Անհատական դիզայն
  • Հրավերի տեքստ 
  • Նկարների պատկերասրահ
  • Օրվա մանրամասն տեղեկատվություն (ժամանակ, վայրը, հասցեն)
  • Քարտեզ և ուղղությունների հղումներ

Աշխատանքներ

QR մենյուի դիզայն և թվային մենյու

Մենյուն թույլ է տալիս հյուրերին արագ և հեշտ ուսումնասիրել առաջարկները՝ պարզապես սկանավորելով QR կոդը։ 

Կայք ինտերիեր դիզայնի ստուդիայի համար

Էլեգանտ և ժամանակակից կայք, որը ներկայացնում է ստուդիայի դիզայներական լուծումները և պորտֆոլիոն։

QR մենյուի դիզայն և թվային մենյու

Ստեղծվել է ժամանակակից և հարմար լուծում՝ բիլիարդանոցի համար։ Դիզայնը համադրում է պարզություն, արագություն և օգտագործման հարմարավետություն։

Կայք շինարարական ընկերության համար

Հուսալի և ֆունկցիոնալ կայք, որը ներկայացնում է ընկերության նախագծերն ու ծառայությունները։

QR մենյուի դիզայն և թվային մենյու

Մենյուն թույլ է տալիս հյուրերին արագ և հեշտ ուսումնասիրել առաջարկները՝ պարզապես սկանավորելով QR կոդը։ 

Կայք բարբերշոփի համար

Ոճային և ժամանակակից կայք՝ առցանց հերթագրման հնարավորությամբ։

Կայք ռեստորանի համար

Մոսկովյան շքեղ ռեստորանի կայքը համադրում է նուրբ դիզայն, բարձրակարգ մթնոլորտ և հարմար նավիգացիա

Կայք սպա կենտրոնի համար

Նուրբ գույներով ու մաքուր դիզայնով կայք, որը փոխանցում է հանգստություն և ներդաշնակություն։

Կայք ատամնաբուժարանի համար

Հարմար ձևավորում՝ տեղեկատվությունը հեշտությամբ գտնելու և բուժման մասին ավելին իմանալու համար։

Կարծիքներ

Мята Lounge

сеть каяльянных

«Շատ շնորհակալ ենք համագործակցության համար։ Մեր QR մենյուն և կայքը դարձան շատ հարմար և գեղեցիկ։ Հաճախորդներն արդեն օգտվում են հեշտությամբ, իսկ դիզայնը լիովին համապատասխանում է մեր բրենդին։ Խորհուրդ ենք տալիս բոլորին՝ պրոֆեսիոնալ մոտեցում և որակյալ աշխատանք։»

Мята Platinum

сеть кальянных

«Շատ հաճելի էր աշխատել ձեր թիմի հետ։ Բոլոր մանրուքները հաշվի էին առնված, մենյուն դարձավ հարմար թե՛ մեր անձնակազմի, թե՛ հյուրերի համար։ Կայքը ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ։ Շնորհակալ ենք պրոֆեսիոնալ աշխատանքի համար։»

Бильярдная на Пресне

бильярдная

«Мы сотрудничаем уже много лет, и за это время всё наше визуальное оформление — от сайта до цифрового меню — было полностью доверено им. Каждый раз результат превосходит ожидания: современно, удобно и со вкусом. Очень ценим профессионализм, чувство стиля и ответственность. 

КУБ-СТРОЙ

строительная компания

«Очень довольны результатом! Всего за неделю сделали нам полноценный сайт для строительной компании — красиво, понятно и функционально. Работать было легко и приятно, всё по делу и без лишней волокиты. Спасибо за скорость и качество!»

hohomestudio

студия интерьер-дизайна

Наша студия интерьерного дизайна выражает благодарность Arni Design studio за создание современного, стильного и удобного сайта для нашей компании.

AX BARBERSHOP

барбершоп 

Хочется выразить огромную благодарность команде за полную разработку нашего бренда — от логотипа и фирменного стиля до создания современного и удобного сайта.

Մեր գործընկերները

Կապ մեզ հետ

Հեռախոսահամարներ՝

Գրասենյակներ՝

МОСКВА,  АВИАМОТОРНАЯ 19

WOODS BUSINESS CENTER

Էլ. փոստ՝

nare8800@yandex.ru

aram5500@yandex.ru

Մեր սոցիալական ցանցերը՝